Ավտոբուսի լացկան ուղևորի ու մի անձեռոցիկի պատմություն

14 համարը երբեք չէր ուշանում. ինչպես և այսօր: Ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում, նա երևի այն միակն է իմ կյանքում, ով երբեք նշանակված ժամից չի ուշանում: Դատարկ ավտոբուս ինձ հետ բարձրացան երևի թե մի 20 հոգի, որից 10ը ակնոցավոր հասարակության անդամ էին, թե չեք հավատում, երդվում եմ բոլոր ակնոցավորների արևով: Անդամալույծների համար նախատեսված տեղում նստեց մի երիտասարդ՝ ոչ 20անց տղա: Նստեց ու իր գլխից մեծ ականջակալները դրեց ականջին: Էս ցրտին էլ հագել էր ամառային բարակ կեդեր: Երևի իմ մոր պես,իր մայրն էլ տեսներ շան ծեծ կտար. չէ իմը մենակ կանպատվեր: Հա, ի դեպ, այս երիտասարդը նույնպես պատկանում էր ակնոցավորների հասարակությանը: Մի քանի րոպե ճանապարհ գնալուց հետո, երբ որոշեցի հաշվել ստույգ ակնոցավորների քանակը, որովհետև գերակշռող մասը նրանք էին, նկատեցի որ ակնոցավոր երիտասարդի մոխրագույն բարակ ժակետը ամբողջովին կաթիլներով է պատված: Մեր մեջ ասաց՝ ծով էր: Continue reading “Ավտոբուսի լացկան ուղևորի ու մի անձեռոցիկի պատմություն”

Advertisements

Հարմար վերնագիր չգտա, բայց 4 տարի անց ես ուզում եմ հաճոյանալ Ձեզ…

Դեռ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում էի սովորում, երբ 13-14 տարեկան էի, պատմության ուսուցչիս չէի սիրում, թոշակառու տղամարդ էր, ակնոցները միշտ աչքերին, վերնաշապիկի կոճակները պինդ-պինդ կոճկած ու խիստ հայացքը ֆիքսված: Հիշում եմ հազվադեպ երևացող ժպիտը.հավանաբար երես չտալու համար քիչ էր ժպտում ու կատակներ անում: Որպես պատմության ուսուցիչ՝ սրտովս չէր, բայց ա՜յ որպես մարդ՝ նա ինձ համար կատարյալ էր, թեև կատարյալ ոչինչ ու ոչ ոք չկա: Մի աղջիկ ուներ`Նարեն, ռուսերենիս

Continue reading “Հարմար վերնագիր չգտա, բայց 4 տարի անց ես ուզում եմ հաճոյանալ Ձեզ…”

Թերթի եմ տենչում…

30516556_441823892939926_1784826439020343414_nԻնձ հանդիպած բոլոր անվճար թերթի տուփիկները միշտ դատարկ են եղել: Ես էլ,էս տարին ինչ սկսել ա, անվճար թերթ եմ ման գալիս կարդալու համար, որ հենց ասեն.« էս ջահելությունը թերթ չի կարդում»,-խոսելու տեղ ունենամ: Դե իհարկե կարող էի ինքս թերթ գնել, բայց անվճար վերցնելը մի տեսակ ուրիշ հաճույք էր թվում: Ու վերջապես իմ ժամն էլ եկավ: Բաղրամյանի մետրոյի շարժասանդուխքի վրա հեռվից հեռու նկատեցի հակառակ ուղղությամբ իջնող պապիկի ձեռքում երազանքների թերթը: Թերթի տեսքը ֆիքսեցի ու արդեն համոզված,որ տուփիկը լցվելա, ինձնից գոհ գնացի. դե դուրս գալուց էլ տարածքը մի հատ լավ ուսումնասիրեցի, տուփիկի տեղը թիրախավորեցի, որ հետ գալուց վերցնեմ: 17:40 երջանիկ Էլենս ավարտեց իր ոչ այդքան հրաշալի տեղի ունեցած պարապմունքն ու հովազի արագությամբ սլացավ մետրո: Բնականաբար բախտս բերեց ու ես ունեցա 2 էջից բաղկացած թերթը, որը արդեն փոխեց պատկերացումներս. թերթը դարձավ թերթիկ, միջի պարունակությունն էլ՝ Continue reading “Թերթի եմ տենչում…”

Քայլերս տանում են…

Fkpj5Oi.jpgԻնչպես մյուսներն այնպես էլ վերջին հանդիպման վայրը նշանակեցինք կայարանը: Խորհրդավոր էր: Կայարանը դեռ վաղուց էինք սեփականաշնորհել: Սա իսկապես վերջին հանդիպումն էր բոլոր ասված վերջիններից: Անպատասխանատու եմ, դա անքննելի է: Միշտ էլ ցանկացել եմ հակառակը ապացուցել, բայց այս անգամ ստացվեց ինքնաբերաբար: Ոտքերս գալիս էին ավելի արագ քան սովորաբար` սովորական հանդիպման ժամանակ: Սա այդ անսովոր հանդիպումներից էր` վերջինը: Չնայած`մեր հանդիպումները երբեք էլ սովորական չէին եղել, սա ինչ որ առանձնանում էր: Կայարանի անդադար բացվող, փակվող դռներից, դուրս ու ներս անող մարդկանց հայացքներում փնտրում էի քոնը, բայց Continue reading “Քայլերս տանում են…”

Բացահայտիր քեզ`դարձիր նրանցից մեկը

Բարև իմ հետաքրքրված ընթերցող: Եթե մինչ այսօր ծանոթ չես բլոգերությանը, ապա հիմա տեղեկանալու ճիշտ ժամանակն է: Բլոգի հիմնանական բովանդակությունը պարբերաբար թարմացվող գրառումներ են, որոնք պարունակում են տեքստ, պատկերներ կամ մուլտիմեդիա։ Այս նյութս չէր լինի, եթե 2013 թվականին չբացեյի իմ սեփական բլոգը:

Իմ բլոգն էլ համալրեց տեքստ ու պատկերներ պարունակող բլոգների շարքը: Հենց 2013 թվականից էլ սկսեցի ուսումնասիրել հայ բլոգերներին և նրանց գործունեությունը: Լինելով ապագա լրագրող ԹՈՒՄՈ-ի դասընթացի շրջանակներում որոշեցի պատրաստել հարցազրույց նյութ մերօրյա հայտնի ու անհայտ բլոգերների մասին: Continue reading “Բացահայտիր քեզ`դարձիր նրանցից մեկը”

Սեր դեպի Հայրենիք…

скачанные файлыԿարծեմ Սարոյանն է ասել՝ ամեն Հայ զինվոր գեներալ է:  Մեր ժամանակներում կարևորվում է զինվորի ենթագիտակցության  վրա մշակույթով   ներազդելու  գաղափարը: Սիրել տալ հոգևոր և նյութական հայրենիքի  ամեն մի մասունք: Սերը դեպի հայրենիք քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է: Եվ չկա ոչինչ հայրենիքից առավել  սիրելի: Առանց մարդկանց հանդեպ ունեցած նվիրական սիրո չի լինում նվիրական սեր հայրենիքի հանդեպ: Continue reading “Սեր դեպի Հայրենիք…”